Երևանի պետական մարզական օլիմիպիական քոլեջում հաջորդաբար անցկացվեցին Հայաստանի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական առաջնությունները։ Հասկանալի է, որ տևական ընդմիջումից հետո տեղերում պարապած ծանրորդների մարզավիճակը միջին աստիճանի էր։ Կարևորն այն էր, որ մրցողները զգացին մասնագետների, մրցավարների ներկայությունը, գնահատեցին ծանրաձողի քաշը, գործիքն իրենց կամքին ենթարկելու պատասխանատվությունը և առաջնության շունչը, մթնոլորտը։
Ծանրորդները կշարունակեն իրենց պարապմունքները, հույսով, որ մինչև տարեվերջ կանցկացվեն աշխարհի և Եվրոպայի ․ ․ ․ հեռակա առաջնություններ։