ՖՈՒՏԶԱԼ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿՄՐՑԵՆ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

09:49 - 29 Հուն, 2020

ՀՖՖ –ն տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ-ն հաստատել է ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումների անցկացման նոր ժամկետները: Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 13-ին կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը պետք է մրցեր Բուլղարիայի ընտրանու հետ: Ըստ նոր խաղացանկի՝ հանդիպումները կկայանան 2020 թ. նոյեմբերին: Առաջին հանդիպումը կկայանա Բուլղարիայում՝ նոյեմբերի 5-ին, պատասխանը՝ նոյեմբերի 11-ին՝ Հայաստանում:

Այլ նորություններ