Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ` հավաք է անցկացնում Երևանում:
«Երևանյան հավաքին մասնակցում է 25 ըմբիշ: Հիմնականում մեծահասակներն են: Նախապատրաստվում ենք հունվարի 29-31-ը Բուլղարիայում կայանալիք Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային մրցաշարին: Այնուհետև կվերադառնանք և կրկին հավաք կանցկացնենք Երևանում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը:
Հավաքը մեկնարկել է հունվարի 14-ին և կեզրափակվի հունվարի 28-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին