Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում ավարտվեցին 2-րդ տուրի պարտիաները

19:50 - 13 Հուն, 2016

 Շախմատի Հայաստանի տղամարդկանց ընթացիկ առաջնությունում կայացան 2-րդ տուրի հանդիպումները:

Տղամարդկանց պայքարում Նորայր Թորոսյանը հաղթեց Լևոն Բաբուջյանին, Արման Միքայելյանը`  Հովհաննես Գաբուզյանին: Ոչ-ոքի ավարտվեցին Արման Փաշիկյան-Ռոբերտ Հովհաննիսյան, Կարեն Գրիգորյան-Զավեն Անդրիասյան, Հովիկ Հայրապետյան-Տիգրան Պետրոսյան, Մանուել Պետրոսյան-Սամվել Տեր-Սահակյան պարտիաները:

Հաջորդ տուրի զույգերն են` Զավեն Անդրիասյան-Հովիկ Հայրապետյան, Հովհաննես Գաբուզյան-Կարեն Գրիգորյան, Լևոն Բաբուջյան-Արման Միքայելյան, Սամվել Տեր-Սահակյան-Նորայր Թորոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Մանուել Պետրոսյան, Տիգրան Պետրոսյան-Արման Փաշիկյան:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ