Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան / UWW / ազատ, հունահռոմեական ոճերի և կանանց ըմբշամարտի բոլոր վարկանիշային մրցաշարերը տեղափոխել է հաջորդ տարի։
Եվրոպականը պետք է անցկացվեր Բուդապեշտում /մարտի 19-22 –ը /, համաշխարհայինը ՝ Սոֆիայում / ապրիլի 30-ից մայիսի 3 –ը /, սակայն այդ միջոցառումները հետաձգվել են կորոնավիրուսի տարածման պատճառով։
Տարիքային տարբեր խմբերի միջազգային մրցումների նոր օրացույցի հրապարակումը կախված է COVID-19 – ի համավարակի վիճակից։