Տոկիոյի խաղերի մասնակիցների համար կառուցված օլիմպիական գյուղը հնարավոր է ժամանակավորապես հիվանդանոց դառնա։
Կազմ ու պատրաստ 24 մասնաշենքերը նախատեսված են 11 հազար օլիմպիական, 4, 4 հազար պարալիմպիկ մարզիկների և աշխատակիցների համար:
Քանի որ ավանը դատարկ կլինի առաջիկա 16 ամիսների ընթացքում ,ուստի հնարավոր է, որ այնտեղ տեղավորեն կորոնավիրուսով վարակվածներին։