<< ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ >> ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ

12:37 - 03 Ապր, 2020

ՄՕԿ – ի մարզիկների  հանձնաժողովը հայտնել է, որ բոլոր  մարզիկ –մարզուհիներն իրենց ուշադրության կենտրոնում են նույնիսկ բացառիկ իրավիճակներում:

<<  Օլիմպիական համերաշխություն >>  ծրագիրը ստեղծվել է ավելի քան 50 տարի առաջ։ Նպատակը  ազգային օլիմպիական կոմիտեներին աջակցելն է։

Օգնություն է  տրվում  նաև  փախստական 48 մարզիկներին: Նրանք  հավակնում են ՄՕԿ –ի թիմի կազմում մասնակցել    << Տոկիո -  2020 >> -ին։

2013 – 2016 թթ., քառամյա փուլի  ընթացքում , << Օլիմպիական համերաշխությունը >>  ԱՕԿ – ներին աջակցել է  12 հազար   միջոցառումների  համար: 2000 մարզիկ ստացել  է  կրթաթոշակ, կազմակերպվել է 1500 վերապատրաստման դասընթաց և  իրականացվել է 750 նախաձեռնություն՝  օլիմպիական արժեքների տարածման համար։ 

2016թ.  Ռիո դե Ժանեյրոյի խաղերում  օլիմպիական կրթաթոշակի արժանացած մարզիկները նվաճել են  101 մեդալ   / 33 ոսկե, 26 արծաթե  և 42 բրոնզե/։

 

 

 

 

 

 

 

Այլ նորություններ