ՎԱՂԸ՝ << ՊԱՆԱՏԻՆԱԻԿՈՍ >> ՍՏԱԴԻՈՆՈՒՄ

17:00 - 18 Մար, 2020

Ինչպես հայտնի է  << Տոկիո – 2020 >>  օլիմպիական խաղերի կրակը վառվել է մարտի 12 –ին՝ Հունաստանի Հին Սպարտայում։ Երկու օր անց կորոնավիրուսի պատճառով փոխանցավազքը դադարեցվեց։

Աթենքի << Պանատինաիկոս >> ստադիոնում, որտեղ 1896 թ. կայացել  է    ժամանակակից օլիմպիական առաջին  խաղերը, մարտի 19 –ին, կկազմակերպվի  32 –րդ ամառային խաղերի կրակի  պաշտոնական հանձնումը ճապոնական կողմին։ Արարողությունը տեղի կունենա  առանց հանդիսականների, ներկա կլինեն Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուն ,  ԱՕԿ –ի նախագահ Սպիրոս Կապրալոսը և փոքրաթիվ պաշտոնատար անձինք։

Տոկիոյից ժամանող հատուկ ինքնաթիռով օլիմպիական կրակը  կուղևորվի  Ճապոնիա և մարտի 26-ին կսկսվի նրա երթը այդ երկրով։ Այն կանցնի 858 քաղաքներով ու գյուղերով։ Հնարավոր է կրկին  փոփոխություններ կատարվեն

 

 

 

 

Այլ նորություններ