Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի գլխավոր ստադիոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել երկրի վարչապետ Սինձո Աբեն:
«Օլիմպիական» ստադիոնում են անցկացվելու Տոկիո-2020-ի բացման և փակման արարողությունները:
Վերակառուցումից հետո ստադիոնը հյուրընկալում է 68 հազար հանդիսական: «Օլիմպիականում» կկայանան նաև Տոկիո-2020-ի ֆուտբոլի և աթլետիկայի մրցումները:
Հիշեցնենք, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: