Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրում Հայաստանի չեմպիոն «Արագածը» 76:101 հաշվով պարտվել է բելառուսական «Բորիսֆենին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Դևին Ջոնսոնը, որը «Բորիսֆենի» կազմում վաստակել է 27 միավոր։
«Արագածը» 6 խաղերում տարել է 3 հաղթանակ և կրել 3 պարտություն:
Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են նաև «Ուրարտուն», ղազախական «Բարսի Ատիրաուն», Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալը» և ՄԳԱՖԿ-ը: Կանոնավոր առաջնությունից հետո 4 թիմեր պայքարը կշարունակեն չեմպիոնի կոչման համար: