Վանաձորի թիմը երկրորդ տարին անընդմեջ դարձել է հանդբոլի Հայաստանի չեմպիոն:
Նոյեմբերի 12-17-ը 6 թիմով անցկացվել է հանդբոլի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Չեմպիոնի կոչման համար պայքարել են Ալավերդի, Վանաձոր և Գավառ քաղաքների թիմերը, «Արցախը», «Չարբախը», «Պոլիտեխնիկը»:
Առաջնությունն անցկացվել է շրջանաձև մրցակարգով: Վանաձորի թիմն առաջին տեղն է գրավել 10 միավորով:
Երկրորդ տեղը 8 միավորով զբաղեցրել է Ալավերդու թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Արցախը»՝ 6 միավոր: