Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Ռումինիայում կայացած շախմատային բաց մրցաշարում գրավել է երրորդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչն 9 հնարավորից հավաքել է 6.5 միավոր: Գևորգ Հարությունյանը կես միավոր է զիջել 1-2-րդ տեղերը բաժանած բելառուս գրոսմայստեր Ալեքսեյ Ֆյոդորովին և ուկրաինացի Արտյոմ Օմելյային:
Մրցաշարին մասնակցել են 44 շախմատիստներ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր: