Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հաղթել է Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում:
Հայ մարմանամարզիկը բազմամարտում հավաքելով 87.450 միավոր` դարձել է Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկության ոսկե մեդալակիր: Արծաթե մեդալը նվաճել էր ռուս մարմնամարզիկ Նիկիտա Նագորնին (86.950), իսկ ճապոնացի Յուտո Կատոն 86.200 միավորով երրորդ տեղում էր :
Դեկտեմբերի 16-ին մարմանամարզիկները ելույթ կունենան առանձին գործիքների վրա:
Մոսկվայի «Օլիմպիական ավան»-ում դեկտեմբերի 14-16-ն անցկացվում է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությունը, որին մասնակցում են 30 երկրի 140 մարզիկ:
Լուսանկարները` sportgymrus-ի
ՀԱՕԿ լրատվության բաժին