Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Սկանդինավիայի գավաթի խաղարկությունում:
Հավաքականի անդամ և առաջատար Սերգեյ Միքայելյանը 15 կմ դասական ոճում, 203 մասնակցից զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը, իսկ մրցումային 3-րդ օրը՝ չմշկային ոճում զբաղեցրեց 45-րդ տեղը: Հավաքականի մյուս անդամներից Միքայել Միքայելյանին հաջողվեց բարելավել վարկանիշային միավորները, իսկ հավաքականի միակ կին անդամը՝ Մարիամ Միքայելյանը, դասական ձևում վերջին տեղում էր:
«Միքայելը պատանի է և բավականին խոստումնալից: Այս մրցաշարում մրցակցությունը շատ մեծ էր, և իրենց գրանցած արդյունքով` հավաքականի անդամներն ավելի բարձր վարկանիշային միավորներ ձեռք բերեցին»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում, ասաց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Հավաքականը վերադարձել է Հայաստան:
ՀԱՕԿ լրատվության բաժին