Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Մ-20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային Արփինե Դալալյանը դարձել է հաղթող։ Նա երկամարտի 234 կգ արդյունքով ուժեղ է եղել մնացած 3 մարզուհիներից։ Պոկում վարժությունում Արփինեն ցույց է տվել 100 կգ, իսկ հրումում՝ 134 կգ արդյունք։
Մ-23 տարիքային խմբում հանդես եկող 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը արծաթե մեդալ է նվաճել։ Երկամարտի 231 կգ արդյունքով նա ընդամենը 1 կգ է զիջել Մոլդովան ներկայացնող Ելենա Ցիլցիցին։ Պոկում վարժությունում Տաթևը ցույց է տվել 105 կգ, իսկ հրումում՝ 125 կգ արդյունք։