Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հոկտեմբերի 24-ին հրապարակել է թարմացված դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը նահանջել է 3 աստիճան եւ զբաղեցնում է 99-րդ տեղը:
Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում ոչ-ոքի էր խաղացել Լիխտենշտեյնի հետ (1:1) եւ պարտվել Ֆինլանդիային (0:3):
ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը Բելգիայի հավաքականն է: Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան երկրորդն է, իսկ Բրազիլիան եզրափակում է լավագույն եռյակը:
Ֆոտո՝ ՀՖՖ: