Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյան 4-րդն է «London Chess Classic»-ում:
Մրցաշարի վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Լագրավն էր: Գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին՝ պարտիայի 34-րդ քայլին: 9 հնարավորից հավաքելով 5 միավոր՝ Արոնյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Լուսանկարը՝ Twitter-ից
ՀԱՕԿ լրատվության բաժին