Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում կայացավ Հայաստանի բասկետբոլի Սուպերգավաթը՝ «Ուրարտուի» և «Արագածի» միջև։
«Ուրարտուն» բոլոր քառորդներում առավելություն ուներ և արդյունքում հաղթեց 84։75 հաշվով։
«Ուրարտուի» բասկետբոլիստ Պարկ Ադիսոնը դարձավ Հայաստանի Սուպերգավաթի ամենաարդյունավետ խաղացող։ Նա վաստակեց 27 միավոր:
Լուսանկարը՝ vnews.am-ի