Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը (51 կգ) 1/8 եզրափակիչում պարտվեց թուրք մրցակցի և դուրս մնաց պայքարից:
Մեկնարկային մենամարտում Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոնը մրցել էր ամերիկուհի Հևեն Գարսիայի հետ և հաղթել 3:2 հաշվով:
ԱԱ-ում Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Անահիտ Հարոյանը (54 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ) պարտվել էին մեկնարկային մենամարտերում:
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 13-ին: