Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2758 գործակցով մնացել է 14-րդ տեղում։
100 լավագույն շախմատիստների շարքում տեղ են գտել Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 46-րդն է (2690 գործակից), իսկ Սերգեյ Մովսեսյանը հայտնվել է 98-րդ տեղում (2654 գործակից):