ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
«Դեռ աշխատանքներ կան անելու։ Երբ Գագիկ Ծառուկյանը ստանձնեց ՀԱՕԿ նախագահի պաշտոնը, Եվրոպայի առաջնության մրցանակակիր ունենալը մեծ հաղթանակ էր համարվում, սակայն այսօր արդյունքները շեշտակի բարձրացել են, դա ապացուցում է, որ ճիշտ և հետևողական աշխատանքի դեպքում յուրաքանչյուր արդյունքի հնարավոր է հասնել, բայց սա դեռ վերջնակետը չէ»,- ասաց նա։