Սեպտեմբերի 23-25-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կկայանա գեղասահքի պատանեկան Գրան պրիի հերթական փուլը, որտեղ Հայաստանը կներկայացնի միայն Վալերիա Սիդորովան։
15-ամյա գեղասահորդուհին ապրում և մարզվում է Կրասնոդարում։ Նրա անձնական մարզիչը Սերգեյ Դոբրինն է։
Մարզուհին այսօր մեկնել է Զագրեբ։
Սեպտեմբերի 11-14-ը Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում կայացած պատանեկան Գրան պրիի հերթական փուլում Սիդորովան առաջին անգամ ներկայացրել էր Հայաստանը։ Նա 30 մասնակիցների մեջ զբաղեցրել էր 22-րդ տեղը։