Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 20-ին գորգ դուրս կգան 70, 74, 92 և 125 կգ քաշային ըմբիշները:
Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ, որոնք վիճակահանության արդյունքում իմացել են իրենց մրցակիցներին:
74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Լատվիան ներկայացնող Անդրիուս Մազեիկան։ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն որակավորման փուլում կգոտեմարտի Ուկրաինան ներկայացնող Օլեքսանդր Խոտսյանիվսկիի հետ։ 74 և 125 կգ քաշային կարգերն օլիմպիական են, ուստի 1-6-րդ տեղեր զբաղեցրած ըմբիշները կնվաճեն Տոկիո-2020-ի ուղեգիր։
Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը պայքարի էին մտել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որոնք պարտություն էին կրել մեկական հաղթանակ տանելուց հետո: