ԱԱ․ Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը երկրորդ հաղթանակը տոնեց

21:44 - 14 Սեպ, 2019

75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ։

Հայաստանի ներկայացուցիչը 1/16 եզրափակիչում պարտության մատնեց Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Ջաբեր Ալֆաիֆիին։

Հիշեցնենք, որ այսօր հաղթանակով էին մեկնարկել 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։

 

Այլ նորություններ