Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել իրանցի Փարհամ Մաղսուդլուի նկատմամբ։ Պարտիան ավարտվել է 42-րդ քայլում։ Սերգեյ Մովսեսյանը կիսել է միավորը աշխարհի գավաթակիր չինացի Դին Լիրենի հետ:
Պատասխան պարտիաները կանցկացվեն սեպտեմբերի 14-ին: