Լոզան-2020-ի պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակիցները կմասնակցեն ճանաչողական ծրագրի, որը նախագծվել է Լոզանի համալսարանի, պոլիտեխնիկական դպրոցի և «Vaudois» համալսարանական հիվանդանոցի կողմից:
ֆրիսթյալից Օլիմպիական խաղերի բրոնզե մեդլակիր Ֆանիի Սմիթը, հոկեյիստ Քրիստոբալ Յուեն, գեղասահքի Եվրոպայի չեմպիոն Սառա Մեյերը պատանի օլիմպիականներին կսովորեցնեն, թե ինչպես ճիշտ հետևել սեփական առողջությանը, կօգնեն մասնակցել մի շարք թեստավորումների և բժշկական փորձերի:
Լոզան-2020-ի կազմկոմիտեն պատրաստում է նաև հոլովակների շարք, որտեղ արդեն հայտնի մարզիկները, կպատմեն իրենց պատանի կոլեգաներին հաճախ հանդիպող ֆիզիկական և հոգեբանական վնասվածքների, ճիշտ սննդակարգի, քնի կարգավորման և սթրեսի հաղթահարման մասին:
Պատանեկան Օլիմպիական խաղերը կանցկացվեն հունվարի 10-19-ը Լոզանում: