Ցավով տեղեկացնում ենք, որ երկարատև հիվանդությունից հետո, 74 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիր նախագահ Ռուբեն Հակոբյանը:
Անգնահատելի է նրա ավանդը ՀԱՕԿ-ի ստեղծման և զարգացման մեջ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ողջ անձնակազմը ցավակցում է Հակոբյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: Մաղթում նրանց ուժ, ամրություն և համբերություն: