Կոլումբիայի Կալի քաղաքում ավարտվեց աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ստուգատեսին մասնակցեցին նաև արտաշատցի եռացատկորդ Գոռ Հովակիմյանը և կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը:
Նրանք նախապատրաստվել էին Ֆրանսիայում ՝ տեղի ֆեդերացիայի հովանավորությամբ և մրցավայր էին մեկնել կապանցի մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ:
Գոռ Բեգլարյանը 7,46 մետր արդյունքով գրավեց 17-րդ տեղը, իսկ Գոռ Հովակիմյանը եռացատկեց 15,20 մետր և զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։