Ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (60 կգ) Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ավարտված Եվրոպայի գավաթի խաղարկությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության փոխանցմամբ՝ Հայաստանի երիտասարդական հավաքականը, մինչև Բեռլին մեկնելը, ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ Չեխիայում ուսումնամարզական հավաք էր անցկացրել:
Մրցաշարին մասնակցել է 39 երկրի 470 ձյուդոիստ: