Ստեփան Սարգսյան անվան ազատ ոճի միջազգային 24-րդ մրցաշարի ավարտից հետո Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց մրցաշարը և հայ ըմբիշների ելույթները․
«Մրցաշարից, ընդհանուր առմամբ, գոհ եմ: Բազմաթիվ մարզիկներ էին ժամանել և կար մրցակցություն։ Մեր ըմբիշների մեծամասնությունը ևս մասնակցում էին մրցաշարին՝ ունեցանք մրցանակակիրներ: Վարկանիշային աշխարհի առաջնությունից առաջ սա մեր վերջին ստուգողական մրցաշարն էր։ Մեր 2 ըմբիշները՝ 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը և 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվեցին եզրափակիչ գոտեմարտերում։ Արսենի համար Եվրոպայի առաջնությունից հետո սա առաջին մրցաշարն է, դեռ ժամանակ ունի և կաշխատի իր սխալների վրա։ Այսօր պարտությունը նրա համար դաս կլինի, կարող եմ ասել որ այս պարտությունը Արսենին շատ բան տվեց»,- խոսքը եզրափակեց նա: