Երևանի «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Գյումրիում ընդունեց մակեդոնական «Շկուպիին»:
4-րդ րոպեին Էրիկ Վարդանյանը, անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը, բացեց խաղի հաշիվը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի փոխչեմպիոնը պարտվում էր 1:3 հաշվով, սակայն խաղի վերջին րոպեներին Մաքսիմ Ժեստոկովի և Էդգար Մանուչարյանի խփած գոլերի շնորհիվ Ալեքսանդր Տարխանովի սաները կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը:
Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում, որը կկայանա հուլիսի 18-ին՝ Սկոպյեում:
Լուսանկարը` «Փյունիկ» ՖԱ-ի։