Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հրավերով Օսակայում G20-ի գագաթնաժողովում ելույթ է ունեցել համաշխարհային առաջնորդների առջև:
«Մեկ տարի անց ամբողջ աշխարհը կհետևի Օլիմպիական խաղերին՝ միակ իրադարձությունը, որը միավորում է ամբողջ աշխարհը: Տոկիոյում ելույթ են ունենալու 206 ազգային օլիմպիական կոմիտեների և ՄՕԿ-ի փախստականների հավաքականի մարզիկները: Նրանք մրցում են միմյանց հետ, սակայն խաղաղ ապրում են օլիմպիական ավանում մեկ հարկի տակ: Խաղերում խտրականություն չկա, մենք բոլորս հավասար ենք։ Այս անկայուն, ժամանակակից աշխարհում նմանատիպ օրինակները ավելի լավ ապագա ունենալու հույս են տալիս»,- նշել է Թոմաս Բախը։