64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել երկրորդ Եվրոպական խաղերի եզրափակիչ։
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 8-րդ օրը Բաչկովը կիսաեզրափակիչում մենամարտեց հոլանդացի Էնրիկո Լակրուսի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տարավ։
Հունիսի 30-ին կայանալիք եզրափակիչ մենամարտում Բաչկովը մրցելու է Լյուկ Մակկորմակ (Մեծ Բրիտանիա) - Սոֆիան Ումիա (Ֆրանսիա) կիսաեզրափակիչ մենամարտի հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի նկատմամբ՝ 5:0, իսկ 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մենամարտեց հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսի հետ և կրկին 5։0 հաշվով հաղթանակ տարավ։
Հունիսի 28-ին ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) ևս հաղթել է կիսաեզրափակիչում և ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել, իսկ Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) պարտվել են կիսաեզրափակիչում՝ բավարարվելով բրոնզե մեդալներով։