Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանն (+91 կգ) ավարտեց ելույթները Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերում։
1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց Գերմանիան ներկայացնող Նելվի Տիաֆակի հետ և 2։3 հաշվով պարտություն կրեց՝ զրկվելով մեդալային պայքարին մասնակցելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին, իսկ 1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը պարտության էր մատնել Թուրքիայի ներկայացուցիչ Իլյաս Մուչահիտին՝ 3:2։
Հունիսի 26-ին ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Բարեղամ Հարությունյանը ևս պարտվել է 1/4 եզրափակիչում։
Այսօր պայքարի դուրս կգան նաև Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։