Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Եվրոպական խաղերի մրցումային չորրորդ օրը:
Հունիսի 24-ին պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները:
56 քաշային Ժիրայր Սարգսյանը 1/8 եզրափակիչում մենամարտեց Իռլանդիայի ներկայացուցիչ Կուրտ Ուոկերի հետ և 1:4 հաշվով պարտություն կրեց:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սարգսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաղթել էր ռումնիացի Ռոբերտ Էսեբիո Ժիտառուին:
Հունիսի 24-ին Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս կգան նաև Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):