Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը։
Հունիսի 23-ին պայքարի են դուրս եկել նաև բռնցքամարտիկները։
75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը 1/8 եզրափակիչում մրցեց ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակի հետ և 0։5 հաշվով պարտություն կրեց։
Արման Դարչինյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից և մեկնարկային մենամարտում 5:0 հաշվով հաղթել էր խորվաթ Մլադեն Սոբյեսլավսկիին։
Հունիսի 23-ին պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) հաղթել է 1/8 եզրափակիչում։
Այսօր ռինգ դուրս կգա նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը։