ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

11:41 - 26 Մայ, 2020

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման համար   առաջնահերթություն է համարում  կորոնավիրուսի  պատվաստանյութի անհապաղ ստեղծումն   ու վարակի արդյունավետ բուժումը։

Այդ հարցում միայն Ճապոնիայի վերականգնումը բավարար չի լինի`   խաղերը հյուրընկալելու համար, քանի որ միջոցառմանը մասնակցելու են աշխարհի տարբեր երկրների պատվիրակներ: 

Սինձո Աբեն  նաև շեշտել է,   որ իր երկրի կառավարությունն ակնկալում է օլիմպիական խաղերն անցկացնել  հանդիսականների  ներկայությամբ, որը կվկայի մարդկության հաղթանակը՝ կորոնավիրուսի նկատմամբ։

 

Այլ նորություններ