Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը։
Հունիսի 22-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ 69 կգ քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը։
1/16 եզրափակիչում Մադոյանի մրցակիցն էր Ադրբեջանը ներկայացնող կուբացի Լորենսո Կոլասո Սոտոմայորը։
Հայ բռնցքամարտիկը պարտվեց 0:5 հաշվով և դուրս մնաց պայքարից։