Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկեցին երկրորդ Եվրոպական խաղերը։
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան բռնցքամարտիկները։
+91 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանն էր։
Հայ բռնցքամարտիկը 3։2 հաղթանակ տարավ և պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը կլինի թուրք Իլյաս Մուչահիտը։
Այս քաշային կարգի 1/8 եզրափակիչի մենամարտեր կկայանան հունիսի 24-ին։