ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 11-րդ հերոսն ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանն է:
Վալոդյա Ֆրանգուլյան
Մարզաձեւը։ Ազատ ոճի ըմբշամարտ
Ծնվել է։ 20/10/1992
Ծննդավայրը։ Երևան
Եվրոպական խաղերին մասնակցությունը։ 2-րդ անգամ
Ամենացավալի պարտությունը։ 2017 թվականին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում Ղազախստանը ներկայացնող ըմբիշին պարտվելը:
Ամենակարեւոր հաղթանակը։ 2015 թվականին Ալեքսանդր Մեդվեդի մրցաշարում հաղթանակը:
Եվրոպական խաղերում…
«Գնում եմ ոսկե մեդալ նվաճելու: Միշտ դրա համար եմ գնում մրցաշարերի, իսկ նվազագույնը, որ չվերադառնամ առանց մեդալի»։
Եվրոպական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի մրցումային օրերն հունիսի 24-27-ը: