ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 6-րդ հերոսը մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է։
Արթուր Դավթյան
Մարզաձեւը։ Մարմնամարզություն
Ծնվել է։ 08/08/1992
Ծննդավայրը։ Երեւան
Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ
Ամենացավալի պարտությունը։ 2015թ. Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ գրավելը (և՛ բազմամարտում, և՛ հենացատկում)
Ամենակարեւոր հաղթանակը։ 2016թ. Եվրոպայի առաջնությունում 2-րդ տեղ գրավելը
Եվրոպական խաղերում…
«Չեմ գնում պարզապես մասնակցելու, ամեն ինչ անելու եմ մեդալ նվաճելու համար։Մոտիվացիաս մեդալն է լինելու։ Իմ գլխավոր նպատակը հենացատկում լավ մասնակցելն է»։