Մայիսի 24-31-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայանալու է գնդակային հրաձգության աշխարհի գավաթը, որին մասնակցելու են նաև հայ մարզիկները:
Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ Մյունխեն են մեկնելու Ալլա Պողոսյանը, Հրաչիկ Բաբայանը (10 մետր հրացան) և Էլմիրա Կարապետյանը (10 մետր ատրճանակ):
Թիմը մրցավայր կմեկնի մայիսի 24-ին: