6 հայ երիտասարդ ազատ ոճային ըմբիշներ ապրիլի 23-25-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում մասնակցել են միջազգային մրցաշարի:
Ոսկե մեդալակիրներ են դարձել Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):
Արծաթե մեդալի է արժանացել Մհեր Մարկոսյանը (86 կգ): 70 կգ քաշային Արման Անդրեասյանն ու 97 կգ քաշային Կոլյա Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալներ:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը նշեց, որ մրցաշարը միջին մրցակցություն ուներ: Արման Անդրեասյանից սպասելիքներն ավելի շատ էին: Ընդհանուր մասնակցությունը մասնագետը նորմալ գնահատեց:
Ապրիլի 26-ին հավաքականը վերադառնում է Հայաստան:
Մեկ շաբաթ հանգստանալուց հետո՝ մայիսի 4-ին թիմը կմեկնի Վլադիկավկազ, որտեղ կշարունակի նախապատրաստվել ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:
Հիշեցնենք, որ ըմբշամարտի 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կայանալու է հունիսի 3-9-ը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում: