Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի երրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով միավորը կիսեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:
Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը խաղաղ դաշն էր կնքել Արկադի Նայդիչի (Ադրբեջան) եւ գերմանացի Գեորգ Մեյերի հետ:
Խաղաղ ելքով ավարտվեցին նաեւ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան) պարտիաները, Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) հաղթեց Գեորգ Մեյերին (Գերմանիա), իսկ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) ուժեղ գտնվեց 14-ամյա Վինսենտ Կեյմերից (Գերմանիա):
Ապրիլի 23-ին անցկացվելիք չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ, որն ունի 2.5 միավոր եւ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը: