Լեհաստանի Շեցին քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։
Հայ մարմնամարզիկներից երզափակչի ուղեգիր են նվաճել Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը (օղակներ)։Վերջինս որակավորվել է 2-րդ հորիզոնականով, իսկ Թովմասյանը՝ 4-րդ։
Բազմամարտում Արթուր Դավթյանը 8-րդն էր։
Ցավոք, մեր մարմնամարզիկը հենացատկերի վարժության եզրափակչի ուղեգիր չնվաճեց։ Նա ստացավ առաջին պահեստայինի կարգավիճակ։
Վաղը մրցահարթակը կտրամադրեն կանանց։
Ապրիլի 12-ին կկայանան բազմամարտի եզրափակիչները։