Մարտի 28-31-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում կայացել է սուսեսարամարտի միջազգային մրցաշար, որտեղ Հայաստանը ներկայացրել են 9 պատանի մարզիկներ:
Մրցաշարի հաղթող է դարձել խոցասուսերակիր Գրիգոր Մնացականյանը: Աիդա Ալոյանն էլ նույն զենքաձևում դարձել է բրոնզե մեդալակիր: Անի Դավթյանը ճկասուսեր ձևում է նվաճել բրոնզե մեդալ:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Սեդրակյանն ասաց, որ այս օրերին սուսերամարտիկները ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Գյումրիում և Ծաղկաձորում:
Պատանի և երիտասարդ մարզիկները նախապատրաստվում են ապրիլի 6-14-ը Լեհաստանի Տորոն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: