Պատանի սուսերամարտիկները 3 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

16:55 - 02 Ապր, 2019

Մարտի 28-31-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում կայացել է սուսեսարամարտի միջազգային մրցաշար, որտեղ Հայաստանը ներկայացրել են 9 պատանի մարզիկներ:

Մրցաշարի հաղթող է դարձել խոցասուսերակիր Գրիգոր Մնացականյանը: Աիդա Ալոյանն էլ նույն զենքաձևում դարձել է բրոնզե մեդալակիր:  Անի Դավթյանը ճկասուսեր ձևում է նվաճել բրոնզե մեդալ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Սեդրակյանն ասաց, որ այս օրերին սուսերամարտիկները ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Գյումրիում և Ծաղկաձորում:

Պատանի և երիտասարդ մարզիկները նախապատրաստվում են ապրիլի 6-14-ը Լեհաստանի Տորոն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

 

 

Այլ նորություններ