Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակի են հասել Սերգեյ Մովսեսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը:
Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Շանթ Սարգսյանը վաստակել են կեսական միավոր, իսկ Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն են կրել:
Սերգեյ Մովսեսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 6.5-ական միավոր եւ կեսական միավոր են հետ 7 առաջատարներից:
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: