Դոհայում ընթացող մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկության օղակների վարժությունում մեր մարզիկները նվաճեցին միանգամից 2 մեդալ:
Արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Թովմասյանը՝ 14.833 միավորով, նրան հաջորդեց Վահագն Դավթյանը: Վերջինս վաստակեց 14.825 միավոր: Ոսկե մեդալը բաժին հասավ չինացի Խինյու Լանին:
Նժույգթափերի վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրեց 5-րդ տեղը:
Վաղը՝ մարտի 23-ին կկայանա հենացատկերի եզրափակիչը, որտեղ կներկայանա Արթուր Դավթյանը: