Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրը հաղթական է ստացվել Հայաստանի 2 ներկայացուցիչների համար:
Հաղթանակի են հասել Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, իսկ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել: Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Սերգեյ Մովսեսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները: Չորրորդ տուրում Շանթ Սարգսյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են: